Несмотря на то, что место программиста сулило спокойную работу, неплохие заработки и хорошую карьеру, Андрей без всяких сомнений покинул насиженные места и вступил на тернистый путь предпринимательства. Естественно, что ни о маркетинге, ни о продажах он и понятия не имел. Всему приходилось учиться на практике, набивая шишки в общении с покупателями.
Несмотря на все сложности, Поминову удалось завоевать клиентов, о которых мечтает любая компания. Как же предпринимателю-самоучке, работающему прямо в собственной квартире, удалось добиться такого успеха?
…По счастливому стечению обстоятельств, в один день с Андреем в Академии появилась чуть ли не первая в Советском Союзе партия болгарских персональных компьютеров. И у руководства возникла мысль перенести уже существовавшие словари с больших ЭВМ на персональные компьютеры. За полгода сделали работающий прототип словаря, который и лег в основу будущего Мультитрана.
Словарь планировалось продавать организациям (других покупателей в конце 80-х просто не было), однако в стране наступил кризис, возникли перебои с финансированием и проект стал умирать. Чтобы спасти то, что уже было сделано, энтузиасты, в числе которых был и Поминов, создали совместное предприятие. Так как денег на него никто не выделил, СП просуществовало всего полгода.
Возник довольно острый вопрос: кто станет хозяином продукта. «Здесь я, можно сказать, перетянул одеяло на себя, - вспоминает Андрей, - так как уже несколько месяцев сидел дома и занимался словарем в одиночку». Так Мультитран стал «домашним» проектом: Поминов сидел в обычной квартире, доводил его до ума, а в свободное время ездил в Европу за подержанными автомобилями и одеждой. «Покупать я тогда очень любил, а вот продавать – нет. Наверное, потому что продавать надо уметь», - смеется он.
…Время показало, что фирма – слишком много для одного человека, и Андрей переквалифицировался в индивидуального предпринимателя, ведь при такой организации бизнеса никаких «бумажек» практически не требуется…
…Недавно Поминову позвонила девушка из агентства, занимающегося проведением опросов, и спросила: «Это квартира или офис?» «Ну, даже и не знаю…», - замешкался он. Компьютер в своей квартире Андрей не выключает уже много лет: «Офис – дома, напротив – почта, через дорогу – банк, в том же доме
провайдер и сервер с Мультитраном. Этот «золотой треугольник» можно обойти за 10 минут».
«Если честно, я не могу сказать, каким именно будет сайт лет через десять.» - признается Андрей. | Չնայած ծրագրավորողի տեղը խոստանում էր հանգիստ աշխատանք, ոչ վատ աշխատավարձ և առաջընթաց այդ բնագավառում՝ Անդրեյն առանց տատանվելու թողեց տաքուկ տեղը և ոտք դրեց գործարարության փշոտ ճանապարհին: Բնականաբար, նա պատկերացում չուներ ո՛չ շուկայական հարաբերություններից, ո՛չ էլ ինչ-որ բան վաճառելուց: Ստիպված էր ամեն ինչ սովորել գործնականում` չարչարվելով գնորդների ձեռքին: Չնայած բոլոր դժվարություններին՝ Պոմինովին հաջողվեց նվաճել գնորդներին` ինչը երազում է ցանկացած ընկերություն: Եվ ինչպե՞ս ինքնուս գործարարը, որն աշխատում էր հենց սեփական բնակարանում, կարողացավ այդպիսի հաջողության հասնել: …Հանգամանքների երջանիկ բերումով՝ Անդրեյի հետ նույն օրը Ակադեմիայում հայտնվեց Սովետական Միությունում բուլղարական անհատական համակարգիչների կարծես թե առաջին խմբաքանակը: Եվ ղեկավարությունը մտածեց արդեն գոյություն ունեցող բառարանները մեծ ԷՀՄ-ներից անցկացնել անհատական համակարգիչների մեջ: Կես տարում ստեղծվեց բառարանի գործող նախատիպը, որն էլ դարձավ ապագա Մուլտիտրանի հիմքը: Նախատեսված էր բառարանը վաճառել կազմակերպություններին (80-ականների վերջում ուրիշ գնորդներ պարզապես չկային), սակայն երկրում ճգնաժամ սկսվեց, առաջացան ֆինանսավորման ընդհատումներ, և նախագիծը սկսեց շունչը փչել: Ստեղծվածը փրկելու համար էնտուզիաստները, որոնց թվում էր նաև Պոմինովը, ստեղծեցին համատեղ ձեռնարկություն: Եվ քանի որ դրա համար ոչ ոք փող չհատկացրեց, ՀՁ-ը գոյատևեց ընդամենը կես տարի: Ծագեց բավականին սուր հարց` ո՞վ կդառնա արտադրանքի տերը: «Այստեղ ես, կարելի է ասել, վերմակը քաշեցի դեպի ինձ,- հիշում է Անդրեյը,- քանի որ արդեն մի քանի ամիս էր, ինչ, տանը նստած, մենակ ես էի զբաղվում բառարանով: Այդպես Մուլտիտրանը դարձավ «տնային» նախագիծ. Պոմինովը խելքի էր բերում այն`սովորական բնակարանում նստած, իսկ ազատ ժամանակ մեկնում էր Եվրոպա`օգտագործած մեքենաներ ու հագուստ բերելու: «Այն ժամանակ ես գնել շատ էի սիրում, իսկ ա՛յ վաճառել` ոչ: Հավանաբար այն պատճառով, որ պետք է կարողանալ վաճառել»,- ծիծաղում է նա: …Ժամանակը ցույց տվեց, որ ընկերություն լինելը չափազանց շատ է մեկ հոգու համար, և Անդրեյը վերաորակավորվեց որպես անհատ ձեռներեց, քանի որ գործը նման ձևով կազմակերպելու դեպքում ոչ մի «թուղթ», ըստ էության, չի պահանջվում… …Հարցումներ անցկացնող գործակալությունից մի աղջիկ վերջերս զանգեց Պոմինովին և հարցրեց. «Դա բնակարա՞ն է, թե՞ գրասենյակ»: «Դե, ես էլ չգիտեմ…»,- շփոթված պատասխանեց նա: Արդեն երկար տարիներ Անդրեյն իր բնակարանում չի անջատում համակարգիչը: «Գրասենյակը` տանը, փոստատունը` դիմացը, փողոցի այն կողմում` բանկը, հենց նույն տանն էլ` պրովայդերն ու Մուլտիտրանով սերվերը: Այս «ոսկե եռանկյունին» կարելի է անցնել 10 րոպեում»: «Դե, եթե` ազնվորեն, ես էլ չգիտեմ, թե իսկապես ինչպիսին կլինի կայքը մի տասը տարի հետո»,- խոստովանում է Անդրեյը: |